#Բաքվում Իրանի դեսպանատունը բողոք է ներկայացրել դեսպանատան դիմաց «վերջերս իրականացված ագրեսիայի» կապակցությամբ, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով դեսպան Աբաս Մուսավիին: «Մուսավին ասել է, որ վերջերս Բաքվում Իրանի դեսպանատան նկատմամբ ագրեսիայից և անհարգալից վերաբերմունքից հետո ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է չորս ցուցարարների», – ասված է հաղորդագրության մեջ:
Դեսպանը նշել է, որ Իրանի դեսպանատունը կզբաղվի այդ հարցով այնքան ժամանակ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հոկտեմբերի լույս 1-ի գիշերը դեսպանատան մոտ Իրանի ազգային դրոշի գույներով երեք աֆթաֆա (սպասք՝ զուգարանում օգտագործելու համար) է տեղադրվել:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում