#ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկրի հետախուզությունից պահանջել են զեկույց ներկայացնել Հարավային Կովկասում հնարավոր ռազմական գործողությունների մասին: Ինչպես Facebook-ում հայտնել է կոնգրեսական Ադամ Շիֆը, համապատասխան պահանջը Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի կողմից ներկայացվել է ԱՄՆ հետախուզության լիազորությունների մասին 2022 թվականի օրենքում:
«Չնայած #Ադրբեջանի և #Հայաստանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրին, Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած և շարունակվող ագրեսիային, նշանակում է, որ հազարավոր անմեղ խաղաղ բնակիչներ նախկինի պես ապրում են վախի մեջ, իսկ սպառնալիքն անընդունելի բարձր է մնում։ Կարևոր է, որ մենք լավ հասկանանք ընթացիկ իրավիճակը և ուշադիր ուսումնասիրենք բոլոր հնարավոր սպառնալիքները, որպեսզի ավելի լավ նախապատրաստվենք ապագա հակամարտությունների կանխարգելմանը», – գրել է Շիֆը։
Կոնգրեսական Ջեքի Սփեյերի առաջարկած նախաձեռնությունը պահանջում է ներկայացնել ոչ գաղտնի զեկույց Հարավային Կովկասում, ներառյալ Ադրբեջանում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ապագա ռազմական գործողությունների հավանականության մասին: «Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար Կայուն խաղաղություն ապահովելու համար», – ընդգծել է #Ադամ Շիֆը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում