#Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը կանցնի կառավարությանը։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկվել է Կառավարության՝ գրավոր քվեարկվող հարցերի բաժնում։
«Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում վերջինիս սեփականության իրավունքով պատկանող 25 տոկոս (քսանհինգ տոկոս) 412,250.75 (չորս հարյուր տասներկու հազար երկու հարյուր հիսուն ամբողջ յո¬թա-նասունհինգ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերը՝ 20,000 (քսան հազար) դրամ անվանական արժեքով բաժնետոմսերը՝ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին»,-նշվում է որոշման նախագծում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում