Դավիթ Գալստյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։ Նա հայտնել է, որ հարուցված գործն ամբողջովին նոր է և առնչություն չունի նախկինում հարուցված գործի հետ։ Դավիթ Գալստյանը հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ, Հայաստանին զենք մատակարարելու գործունեությամբ է զբաղվում։ Այս պահին քննվում է նրան կալանավորելու որոշումը։ Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը:
Հիշեցնենք, որ նախկինում հարոցված գործը, ըստ նախաքննական մարմնի, Գալստյանի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ Պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր ևս, որոնցով այս պահին իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Պատրոն #Դավո #ԱԱԾ