ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Հարցը ներառված էր կառավարության այսօրվա նիստում։ Որոշման համաձայն՝ նշված գումարից 1.2 միլիարդն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ: «Արցախի Հանրապետությանը ՀՀ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ բնակչության՝ հոկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման համար»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Սա շատ կարևոր է, որը մենք շարունակելու ենք, սակայն մի նկատառմամբ․ սոցիալական աջակցության տրամաբանությունն ամեն քայլի հետ ավելի շատ պետք է փոխակերպենք զարգացման տրամաբանության։ Նշվածի նպատակը Արցախում տնտեսական գործունեությունը և ակտիվությունը խթանելն է։ Արցախին հատկացվող
Արցախին հատկացվող դրամական աջակցությունը 100 մլրդ դրամին է մոտենում․ Փաշինյան
30 сентября 202130 сен 2021
6
1 мин