ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ այսօրվա կառավարության նիստում ուղերձ հղեց։ «2021թ․ հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը և բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբան ու դեպի ապագա հայ ժողովրդի ձգտման համար։ Մեր նպատակադրումները, որոնք առկա են ՀՀ բյուջեում ու գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական»,- ասաց նա՝ ընդգծելով մի շարք առաջնահերթ ուղղությունների մասին։ «Մյուս խնդիրը վերլուծական կարողությունների բարձրացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ներդրումների արդյունավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը, որը կարևորագույն խնդիրներից է։ Արդյունքում՝ կբարձրանա նաև հասարակության վստահությունը առ այն, որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ ու թիրախային։ 2022-ի բյուջեն հենվում է երեք առաջնահերթ ուղղությունների վրա։ Առաջին՝ անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդ՝ ենթակառուցվածքների զարգացում, երրորդ՝ կթության և գիտության արդիականացում։ Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լին
Տրանսպորտային կապերի և ենթակառուցվածքների բացումը կարող է փոխել ՀՀ տնտեսության որակը․ Փաշինյան
30 сентября 202130 сен 2021
6
1 мин