Սեպտեմբերի 29-ին #«Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր է մեկնել #ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը․ աշխատանքներին մասնակցել են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 8 աշխատակից։ Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում