Найти тему
Armenia Today

Ղարաբաղում ռուս-թուրքական կենտրոնը տարածաշրջանային կայունության երաշխիք է. Պուտին

Ռուսաստանի նախագահ #Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր #Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ  Հարավային Կովկասում անվտանգային երաշխիք է անվանել Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը։

«Ակտիվորեն գործում է հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը… այդ համագործակցությունը կայունության և հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումների համաձայնեցման լուրջ երաշխիք է», — նշել է ռուսական պետության ղեկավարը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է հունվարի 30-ին՝ Աղդամի շրջանի Քիյամադդինլի բնակավայրի շրջանում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում