Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է։ Այս գրում է «Հրապարակ»-ը։ Armenia Today-ը տեղեկությունը ճշտելու նպատակով փորձեց կապ հաստատել Դատախազության հետ, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին։
Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ խուզարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը: Զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:
Ստեփան Գալստյանին և հրավիրել են ԱԱԾ: Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
#դավիթ տոնոյան #Գլխավոր շտաբ #ԱԱԾ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է։ Այս գրում է «Հրապարակ»-ը։ Armenia Today-ը տեղեկությունը ճշտելու նպատակով փորձեց կապ հաստատել Դատախազության հետ, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ խուզարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը: Զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:

Ստեփան Գալստյանին և հրավիրել են ԱԱԾ: Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

#դավիթ տոնոյան #Գլխավոր շտաբ #ԱԱԾ

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում