Արցախն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, չափազանցված չի լինի, եթե ասենք՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը վտանգված են: Այս մասին 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ արված իր ուղերձում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ, Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Մեր պետության առջև ծառացած սպառնալքիները չեզոքացնելու և անվտանգությունն ապահովելու համար կարևոր է տեղի ունեցածի օբյեկտիվ ու հանգամանալից վեերլուծությունը: 2018-ին թվում էր, որ երկրում ձևավորվող նոր իշխանությունը, ունենալով ժողովրդի լիակատար վստահությունը, իրական բարեփոխումների է գնալու բոլոր բնագավառներում: Սակայն նրանք առաջնահերոթյուն համարեցին բոլոր ռեսուրսներն ուղղել պետության անվտանգությունն ապահովող սեփական բանակը հեղինակազրկելու և քանդելու գործընթացին»,-նշել է նա՝ շեշտելով, որ բանակի գեներալների դատավարությունները դավադրության սկիզբն էին:
Նրա խոսքով՝ իշխանություններին հաջողվել է կոտրել դժվար պահերին մի բռունցք դառնալու հայ ժողովրդր հավաքական կամքը