Найти тему
Armenia Today

ՊՆ-ն վստահեցնում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռը խոցվել են միայն հակառակորդի կողմից.

Ռուսաստանի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը արցախյան #44-օրյա պատերազմին նվիրված #«Փոթորիկ Կովկասում» վերլուծական ժողովածու էր հրապարակել՝ բացահայտելով, թե ինչ է կատարվել Արցախյան պատերազմում։

Նշվել էր, որ պատերազմի ժամանակ հայկական ՌՕՈւ ՍՈւ-25 չորս գրոհային և մեկ ուղղաթիռ խոցել են հենց յուրային ՀՕՊ ուժերը։ Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով մեկնաբանություն տրամադրել տվյալ հրապարակման վերաբերյալ։

Պաշտպանության նախարարությունից Aysor.am-ին հայտնել են, որ այն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից։ «Ուսումասիրության արդյունքներից ելնելով հայտնում եմ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռը խոցվել են հակառակորդի կողմից», – ասված է ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի պատասխանում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում