Найти тему
Armenia Today

Նիկոլ Փաշինյանն Էրդողանին առաջարկել է հանդիպել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է հանդիպում անցկացնել: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրդողանը ՝ նշելով, որ այդ առաջարկի մասին իրեն հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Մենք փակ չենք հանդիպումների համար, բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի: Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան էլ կարող է դիվանագիտական կապեր հաստատել», – Էրդողանի խոսքը մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները: Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ, իր խոսքերով,  «Զանգեզուրի միջանցքի բացումը կծառայի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրների վերացմանը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր Թուրքիայի կողմից առկա դրական ազդակների առկայության մասին: «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր նա կառավարության նիստում։

#Փաշինյան էրդողան

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում