Найти тему
Armenia Today

ԱԱԾ-ն Քասախի երկու բնակչի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու տեղեկություններ է ստացել

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այս մասին հայտնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

#ԱԱԾ #Քասախի #բնակիչներ #Գորիս-Կապան