Այս տարի աննախադեպ տաք եղանակային պայմանների հետևանքով ջրային ռեսուրսների լուրջ խնդիր է առաջացել Արցախում, սակայն սա պատճառներից առաջինն է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ որոշ շրջաններում դա կապված է արտեզյան ջրհորների հետ, որոնցով սնվում էին Արցախի մի շարք համայնքներ։ Հիմա դրանք հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի տակ, ինչի հետևանքով արցախցիները զրկվել ենք այդ ջրերն օգտագործելու հնարավորությունից։
Այն, որ Ստեփանակերտում է այդ խնդիրը ծագել, պայմանավորված է հետպատերազմյան շրջանում Արցախի մայրաքաղաքում բնակչության թվի շեշտակի աճով՝ 13-15 000-ով։ Նրանք Հադրութի, Շուշիի, Ասկերանի ներքին տեղահանվածներն են։
«Ստեփանակերտը սնուցող ջրային ռեսուրսները պլանավորած չէին քաղաքի բնակչության նման աճի համար»,- ասաց Ստեփանյանը։ Ըստ ՄԻՊ-ի՝ այս երեք գործոններն են առաջացնում ջրի սակավությունն Արցախում։ Երկրում ջրազրկված երկու ջրային գոտիներից մեկում ջրամատակարարումը վերականգնվել է, իսկ մյուսում դա հնարավոր է միայն եղանակով պայմանավորված, եթե անձրևներ լինեն։
#Գեղամ ստեփանյան
Արցախում ջրի խնդիրը երեք պատճառ ունի․ Գեղամ Ստեփանյան
8 сентября 20218 сен 2021
12
~1 мин