Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է` իր պաշտոնավարման այս մի քանի տարիների ընթացքում շատ արդյունավետ աշխատել է Մոսկվայի հետ: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Գրիգորյանն անդրադարձել է շրջանառվող տեսակետներին, թե ինքը արտգործնախարար չնշանակվեց, քանի որ Ռուսաստանը դեմ էր իր թեկնածությանը:
«Հունիսի 20-ի ընտրություններից հետո ավելացավ այն հանգամանքը, որ ընդդիմությունը Սահմանադրական դատարան էր դիմել, և կառավարության ձևավորումը հետաձգվում էր:
Այս հանգամանքները հաշվի առնելով` վարչապետը որոշել էր ինձ նշանակել արտգործնախարարի առաջին տեղակալ և պարտականությունները կատարող: Ես այդ ընթացքում կատարում էի այդ պարտականությունները, մինչև վերջնական որոշում կկայացվեր վարչապետի կողմից արտգործնախարարի նշանակման: Երբ այդ որոշումը եղավ, ես վերադարձա Անվտանգության խորհուրդ: Վերջին 3 և ավելի տարիների ընթացքում շատ արդյունավետ աշխատել եմ իմ ռուս գործընկերոջ` Նիկոլայ Պատրուշևի հետ (ՌԴ ԱԽ քարտուղար), և մեր համագործակցությունը շատ արդյունավետ է եղել: Ես վերջին 4 տարվա մեջ գրանցում չեմ ունեցել ՀՀ-ում: Այս հարցը բազմաթիվ անգամ հրապարակային քննարկվել է, և այս հանգամանքը նաև կարևոր է արտգործնախարար նշանակելու մասով»,- պարզաբանել է Գրիգորյանը։
#արմեն գրիգորյան #ագն
Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է իր՝ ԱԳ նախարար չնշանակվելու վերաբերյալ տեսակետները
29 августа 202129 авг 2021
11
1 мин