Նախագահ Արմեն Սարգսյանը Twitter-յան իր էջում գրառում է արել, որում իր մտահոգությունն է արտահայտել Աֆղանստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Նախագահն ընդգծում է, որ մարդու կյանքի ու ազատության նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունն անընդունելի են աշխարհի ցանկացած հատվածում։ Նա նշել է՝ այն, ինչ հիմա Աֆղանստանում է կատարվում, համեմատաբար հեռու է մեր տարածաշրջանից։
Այնուամենայնիվ, իրավիճակը, իսկ ավելի ճիշտ՝ դրանից բխող մարդասիրական հետևանքները չափազանց մտահոգիչ են։ Նախագահն ընդգծել է, որ այդ հետևանքները սպառնում են տարածվելու Աֆղանստանի սահմաններից դուրս։
#արմեն սարգսյան #աֆղանստան
Նախագահը մեկնաբանել է Աֆղանստանում տիրող իրավիճակը
23 августа 202123 авг 2021
17
~1 мин