ՌԴ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի և Ադրբեջանի ԶՈՒ-ի միջև փոխհրաձգության մասին է հայտնել: Այս մասին ասված է պաշտպանական գերատեսչության օգոստոսի 22-ի տեղեկագրում։ «Ժամը 11.30-ից մինչև 12.05-ը Երասխի շրջանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ միջադեպը կարգավորվել է»։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, մանր միջադեպերը տեղում կարգավորվում են: ԹԱՐՄԱՑՈՒՄ՝ 21։00․ Վերոնշյալ տեղեկատվությունը հեռացվել է ՌԴ ՊՆ-ի կայքից։
#ադրբեջանի զու #ռդ պն
ՌԴ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում փոխհրաձգության մասին է հաղորդել
Около минуты
58 прочтений
23 августа 2021