Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը վերսկսել է աշխատանքը, հաղորդում է ՌԴ կառավարության կայքը:
«Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և քննարկել 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը: Ավելի վաղ՝ հունիսի 1-ին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքը դադարեցվել է:
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ խումբը, որը գլխավորում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Ալեքսեյ Հովերչուկը, Շահին Մուստաֆաեւը և Մհեր Գրիգորյանը, ստեղծվել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներով: Մինչ օրս խումբը 2 նիստ է անցկացրել։
#ալեքսեյ օվերչուկ #շահին մուստաֆաև
Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը վերսկսել է աշխատանքը
17 августа 202117 авг 2021
29
1 мин
1