Найти тему
Armenia Today

Ադրբեջանական զինուժն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում է Կութ, Նորաբակ գյուղերի վրա․ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից:

Բնակիչները փորձում են պատսպարվել: Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը:

#արման թաթոյան #կութ համայնք