Աֆղանստանում խաղաղապահական գործառույթներ իրականացնող շուրջ 6 տասնյակ հայ զինծառայողները Երևան են վերադարձել դեռևս մարտի սկզբին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Արմեն Պետրոսյանը։
««Աֆղանստանում «Տալիբանը» ձախողում է Էրդողանի ծրագրերը, կամ հակառակը… Մինչև ՆԱՏՕ-ական և ամերիկյան զորքերի Աֆղանստանից դուրսբերման վերջնաժամկետը՝ օգոստոսի ավարտը, «Տալիբանի» կողմից ամբողջական Աֆղանստանի և հատկապես մայրաքաղաք Քաբուլի նկատմամբ իշխանության հաստատումը գրեթե անհնարին է դարձնում Քաբուլի միջազգային օդանավակայանը վերահսկելու թուրք-ամերիկյան պայմանավորվածությունը, քանի որ դա ձեռք էր բերվել և իրականացվելու էր որակապես այլ իրավիճակում՝ Աֆղանստանի կառավարության ենթադրյալ կառավարման պարագայում։
Մինչդեռ արդեն «Տալիբանի» կողմից Աֆղանստանի իշխանության ղեկը ստանձնելու պարագայում վերոնշյալ պայմանավորվածություններն արդենիսկ ժամանակավրեպ են դառնում։ Հետևաբար, Աֆղանստանում Թուրքիայի հետագա դերակատարման հնարավորությունը կարող է առավելապես ի կատար ածվել Թուրքիա-«Տալիբան» պայմանավորվածությունների տ