Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

ՌԴ նախագահը հետմահու պարգևատրել է Թուրքիայում կործանված ինքնաթիռի անձնակազմին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել շաբաթ օրը Թուրքիայում «Բե-200» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված 5 զինծառայողներին Արիության շքանշանով պարգև ատրելու մասին: Ինչպես տեղեկացնում է TACC-ը՝ այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշված է, որ Թուրքիայիում հրդեհների մարման ժամանակ ցուցաբերած արիության, խիզախության և անձնվիրության համար պարգևատրվել են փոխգնդապետ Վլադիսլավ Բերկուտովը, փոխգնդապետ Վադիմ Կարասևը, գնդապետ Եվգենի Կուզնեցովը, ավագ լեյտենանտ Նիկոլայ Օմելչենկոն, ավագ սերժանտ Յուրի Չուբարովը: Հիշեցնենք, որ Թուրքիայում հրդեհների մարման աշխատանքների ժամանակ կործանվել էր «Բե-200» ինքնաթիռը: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր Թուրքիայում կործանված ինքնաթիռում գտնվող անձնակազմի բոլոր անդամների մահվան լուրը: Կործանված ինքնառիում, բացի ռուս զինծառայողներից, Թուրքիայի երեք քաղաքացի է եղել, որոնք ևս զոհվել են:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում