Օգոստոսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234558 դեպք, որոնցից 222613-ն` առողջացած, 4695-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6115 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1434732 թեստավորում: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության տվյալներից: Այսպիսով` երեկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 331 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, 10 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1135է:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում