Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել, որը նախատեսված է բուժհաստատություններում բուժվող ու Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ապրող մարդկանց համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Շուրջ 100 ռուս զինծառայողներ են կամավորության սկզբունքով արյուն հանձնել։ Արյան նմուշառումն իրականացրել են խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետները Ստեփանակերտի արյան փոխներարկման բաժանմունքում։ «Դոնորի արյունը հետազոտվում է լաբորատորիայում։ Հեպատիտի, ՁԻԱՀ-ի, մալարիայի ու մի շարք վարակների առկայությունը բացառելուց հետո ստուգվում է դոնորի ռեզուս գործոնը, անմիջապես եզրակացություն է տրվում ռեցիպիենտի արյան հետ համատեղելիության վերաբերյալ»,- ասել է արյան փոխներարկման բաժանմունքի վարիչ Գայանե Ավանեսյանը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Պուգաչովը նշել է, որ արյուն հանձնելուց առաջ չափել են յուրաքանչյուր զինծառայողի զարկերակային ճնշումը, հարցրել են` ինչ բողոքներ ունի, լրացրել են անհրաժեշտ հարցաթերթիկը։ «Արյան հանձնման ընթացակարգի ավարտից հետո յուրաքանչյուր զինծառայողի տրվել է շոկոլադ, հյութ և թխվածքաբլիթ։ Բացի այդ, արյան բոլոր դոնորներին լրացուցիչ մեկ օր հանգիստ է տրամադրվել»,- ասել է Պուգաչովը։
Ռուս խաղաղապահները 40 լիտր արյուն են հանձնել Արցախի համար
13 августа 202113 авг 2021
6
~1 мин
2