Այսօր ևս Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ընտանիքներից մեկի 3 անդամի մոտ աղիքային ինֆեկցիա է ախտորոշվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Արտակ Արոյանը։ Նախնական տվյալներով՝ Արմավիրի մարզի Խանջյան համայնքում երկու տեսակի ջուր են օգտագործում։ Համայնքն ունի 24-ժամյա ջրամատակարարում։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջուրը մատակարարում է խորքային հորից։ Կենցաղում խանջյանցիներն այս ջրից են օգտվում։ Բայց Խանջյանի բնակիչները խմելու նպատակով Թալինից բերված ջուրն են գնում: Ամեն օր հարևան մարզից բեռնատարը ցիստեռններով ջուր է բերում, և գյուղացիները լիտրը 10 դրամով այն գնում են։ ««Վեոլիա ջուր»-ն էլ է խմելու համար պիտանի։ Ե՛վ «Վեոլիա ջրից», և՛ Թալինի ջրից փորձանմուշներ են վերցրել։ Ոչինչ չեմ կարող ասել։ Հնարավոր է՝ ջրից լինի թունավորումը»,- մանրամասնեց Արոյանը։ Խանջյանի 9 բնակիչներ օրեր են առաջ են գանգատներով հիվանդանոց տեղափոխվել։ Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ 6 բնակիչ արդեն հիվանդանոցից դուրս են գրվել, 3-ի վիճակը միջին ծանրության է գնահատվում։ Նր
Խանջյան համայնքում ընտանիքի 3 անդամի մոտ աղիքային ինֆեկցիա է ախտորոշվել․ մանրամասներ
13 августа 202113 авг 2021
4
1 мин