Найти тему
Armenia Today

Նոր թանգարան Գյումրիում․ Հայկ Դեմոյան

Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առիթով, ս․ թ․ սեպտեմբերին Գյումրիում կբացվի Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Թանգարանի ցուցադրությունը ներկայացնելու է հայկական դրոշների, զինանշանների, եկեղեցական ու աշխարհիկ խորհրդանշանների պատմությունն ու ծագումնաբանությունը՝ համալրված բացառիկ ցուցանմուշներով։ Թանգարանի բացման օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս տարվա վեց ամիսների ընթացքում Գյումրիում կազմակերվեց երկու նոր թանգարան և մեկ պատմական ակումբ։ Արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ են․․․»,-գրել է Դեմոյանը։

#հայկ դեմոյան #գյումրի #թանգարան