Ադրբեջանի իշխանությունները 2 մլրդ դոլար արժողությամբ իսրայելական զենք գնելու շուրջ բանակցություններ են վարում, գրում է իսրայելական israelhayom թերթը: Նշվում է երկու հիմնական գործոն, որոնց պատճառով Բաքուն փորձում է բանակն ամրապնդել իսրայելական զենքով: Առաջինը վերաբերում է Հայաստանի հետ սահմանին հաճախակի դարձած ծեծկռտուքներին, որոնք կարող են վերաճել Ղարաբաղում նոր պատերազմի:
Երկրորդը` վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո երկրների միջև հարաբերությունների խորացումն է: Ադրբեջանում արդեն կան իսրայելական պաշտպանական ընկերությունների զարգացման կենտրոններ: Բացի այդ, իսրայելական ընկերությունները բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից մինչև գյուղատնտեսություն, զգալիորեն ներգրավված են Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքներում: Բացի այդ, չի բացառվում, որ շուտով Ադրբեջանը կարող է դեսպանություն բացել Իսրայելում:
#ադրբեջան #իսրայել
Ադրբեջանը բանակցում է Իսրայելից 2 մլրդ դոլար արժողությամբ զենքեր գնելու շուրջ. ԶԼՄ
13 августа 202113 авг 2021
18
~1 мин