Найти тему
Armenia Today

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղարաբաղում ադրբեջանական զինուժի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին

ՌԴ ՊՆ-ն իր օրական տեղեկագրում հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման և Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին:

«Անցած մեկ օրում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ 2021 թ. օգոստոսի 11-ին, ժամը 7.29-ին և 7.58-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը հայտնել էր, որ օգոստոսի 12-ի լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը փորձել են հատել Արցախի հանրապետության արևմտյան ուղղությամբ: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են: Հայկական կողմը կորուստներ չունի։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը անհապաղ տեղեկացվել է ադրբեջանական կողմի այս սադրանքի մասին:

#պաշտպանության բանակ #ռդ պն