Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը 50 տարով արգելել է Ադրբեջանի նախկին դեսպան Սպանդիյար Վահաբզադեի մուտքը Ռուսաստանի տարածք: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը։ Նշենք, որ վերջինս ռուսներին խոզ էր անվանել։
«Այսօր որոշում է ընդունվել Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Կուատ Ախմետովին եւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Սպանդիյար Վահաբզադեին 50 տարի ժամկետով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելը թույլ չտալու մասին, որոնք համացանցում ազգամիջյան տարաձայնություններ հրահրող հրապարակային արտահայտություններ են թույլ տվել», – գործակալությունը մեջբերում է գերատեսչության հաղորդագրությունը:
#Սպանդիյար Վահաբզադե #ռդ նգն
ՌԴ ՆԳՆ-ն արգելել Է Ադրբեջանի նախկին դեսպանի մուտքը Ռուսաստանի տարածք
13 августа 202113 авг 2021
10
~1 мин