Ազգային ժողովում ավարտվել է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների թեկնածուների քվեարկությունը: Քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը կգլխավորի Անդրանիկ Քոչարյանը պետաիրավական հարցերով՝ Վլադիմիր Վարդանյան, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով ՝ Գևորգ Պապոյան, արտաքին կապերի գծով՝ Էդուարդ Օհանջանյան, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերով՝ Վահե Ղալումյան, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով՝ Սիսակ Գաբրիելյան, եվրոպական ինտեգրման հարցերով՝ Արման Եղոյան, աշխատանքի և սոցիալական հարցերի՝ Հերիքնազ Տիգրանյան, առողջապահության հարցերով՝ Նարեկ Զեյնալյան: Նրանք բոլորն էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն են։
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ- հանձնաժողովի նախագահներն են․ տնտեսական հարցերով – Վահե Հակոբյան, տարածաշրջանային հարցերի և եվրասիա