Найти в Дзене
Armenia Today

Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Պավել Մանուկյանի հայտարարությունների առթիվ հարուցվել է քրեական գործ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածի հատկանիշներով։ Գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Այս մասին տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից։

Պավել Մանուկյանը նման հայտարարությամբ էր հանդես եկել փետրվարի 8-ին՝ մասնակցելով ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային՝ ի պաշտպանություն այն ժամանակ դեռևս անազատության մեջ գտնվող Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Բադասյանի՝ Եռաբլուրում հնչեցրած հայտարարությանը, նշել էր, որ ինքն էլ է վերացնելու, և իրենց պես հազարները կան։

#պավել մանուկյան #նիկոլ փաշինյան #հհ գլխավոր դատախազություն