Հուլիսի 29-ին ԵԱՀԿ համանախագաները հանդես եկան հայտարարությամբ, որի հիմնական ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության թուլացմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություններից զերծ մնալու Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը, ինչպես նաև հակամարտության համընդգրկուն և տևական կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելը։ Այս մասին կառավարոության այսօրվա՝ օգոստոսի 12-ի նիստի ժամանակ իր բացման ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունում էր համանախագահների հայտարարությունը։ Նա նշեց, որ լիովին կիսում է համանախագահների հայտարարության տրամաբանությունը և կարծում է, որ անհրաժեշտություն կա նույնականացնելու սադրանքների գնացող, հրադադարի ռեժիմը խախտող կողմին և սահմանել պատժիչ գործողություններ։ Առանց միջազգային մոնիթորինգի գործարկման՝ այս ամենը պատկերացնել հնարավոր չէ։ Վարչապետը շեշտեց, որ միջազգային դիտորդական խմբերի ներգրավումն անհրաժեշ
Պատրաստ եմ ուղիղ երկխոսության՝ միջազգային գործընկերների միջնորդությամբ․ Փաշինյան
12 августа 202112 авг 2021
11
1 мин