Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի տարածք Հունաստանի դեսպանի այցի պատճառներին: Նշենք, որ հուլիսի 12-ին Հունաստանի Հայ դատի հանձնախումբը բաց նամակ է հղել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին, որում զարմանք էր հայտնվում Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաու Պիպերիգուի մասնակցությամբ՝ Ալիևի վարչակարգի կողմից կազմակերպված սադրիչ միջոցառմանը: Նամակում մասնավորապես նշվել է, որ Էրդողանի կողմից գրավված Կիպրոսում կազմակերպված նմանատիպ սադրիչ գործողություններից հետո Ալիևը դեսպաններին հրավիրել է օկուպացված Շուշի։
Հունաստանի արտգործնախարարը պատասխանել է նամակին։ «Ինչպես հայտնի է, Հունաստանը 1992 թ.-ից դիվանագիտական հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ: Երկկողմ հարաբերություններում ճգնաժամից հետո 2020 թ. աշնանը Հունաստանի դեսպանը վերադարձավ Բաքու, որտեղ իր պարտականություններից ելնելով հետևում է տեղի իրադարձություններին: Բացի այդ, Հունաստանի՝ իբրև ԵՄ անդամ երկրի հնարավորությունների համատեքստում մեր դեսպանությունը Բաքվ