Найти в Дзене
Armenia Today

ՀՔԾ-ում Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին առնչվող քրեական գործ է հարուցվել

ՀՔԾ-ում դատախազությունից ստացված նյութերի հիման վրա Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին առնչվող քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ չմանրամասնելով հարուցված քրեական գործի հանգամանքները։
Նշենք, որ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության, Յոլյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը):
#լևոն յոլյան #հքծ