Այն ինչը, որ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի սահմաններում, պահանջում է արագ լուծում, իսկ այն լուծումներին, որոնք փաստացի ականատես ենք լինում, բխում են ՀՀ պետական շահերից։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը։
Աղաջանյանը ներկայացրել է Թուրիքայի հետ հարաբերությունների իր տեսլականը․ «Թուրքիայի պահվածքը Հայաստանի հանդեպ թշնամական է, սակայն ՀՀ շահերից է բխում, որ օր առաջ մեր թշնամիների թվաքանակը պակասեցնենք։ Ինչպես նախկին, այնպես ներկա իշխանությունները կողմ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների ձևավորմանը՝ որևէ կարգավիճակով։ Մենք չենք կարող մոռանալ Թուրքիայի մասնակցությունը վերջին պատերազմին, որը պետք է մտնի այդ հարաբերությունների օրակարգ»,-հայտարարեց Աղաջանյանը։
Պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին, Աղաջանյանը նշեց․ «Ալիևի հայտարարություններ ֆոնին դժվար է խոսել կառուցողական մթնոլորտի, հետագայում՝ խաղաղության մասին։ Մենք պետք է գործադրենք մեր բոլոր ռեսուրսները, որպեսզի Ադրբեջանին բերենք կառուցողական դաշտ, պարտադրենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից բխող պարտավորությունների կատարումը։ Մեզ համար կարևորագույն դեր ունի գերիների վերադարձի հարցը»։
#Էդուարդ աղաջանյան # աննա գրիգորյան #թուրքիա #ադրբեջան
Էդուարդ Աղաջանյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսելու հնարավորությունների մասին
10 августа 202110 авг 2021
38
1 мин