Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին: Այս մասին Armenia Today-ին հայտնել են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Ողջունելով ՍԴՀԿ ներկայացուցիչներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոնայք, ողջունում եմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակությանը և շատ ուրախ եմ այս առիթի համար: Մենք միշտ կապի մեջ ենք եղել կուսակցության հետ՝ և՛ կենտրոնական մարմնի, և՛ հայաստանյան մարմնի: Ուրախ եմ արձանագրել, որ կուսակցությունը՝ նաև հայաստանյան կազմակերպությունը մասնակցում է արտախորհրդարանական ուժերի նոր ձևավորված ֆորմատին, որտեղ մենք արդեն երկու հանդիպում ենք ունեցել: Նաև փորձում ենք այնպես անել, որ որոշումներ ընդունենք և կոնկրետ քայլերով առաջ շարժվենք: Իհարկե, այս համագործակցությունը և երկխոսությունը շատ կարևոր է մեզ համար՝ հաշվի առնելով կուսակցության շատ կարևոր և բացառի