Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում է «Արմենպրեսսը»։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր»-ում ամփոփված զինծառայողների հիշատակին: Հիշեցնենք, որ Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։ Նախատեսված են մի շարք այցեր։