Այս տարի Վրաստան կատարած ուղեւորությունների թվով Հայաստանի քաղաքացիները երրորդն են: Այս մասին հայտնում է TACC-ը` վկայակոչելով Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության օգոստոսի 10-ին հրապարակված վիճակագրությունը: Աղբյուրը նշում է, որ ՀՀ քաղաքացիներն իրականացրել են 67 հազար այցելություն, ինչը 69,1%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից: Թուրքիան առաջին տեղում է, սակայն կա նաև զբոսաշրջային հոսքի նվազում. այս երկրի քաղաքացիները տարեսկզբից ավելի քան 158 հազար ուղևորություն են կատարել Վրաստան, ինչը 35,2%-ով պակաս է 2020 թվականի յոթ ամսվա ցուցանիշից: Ռուսաստանի քաղաքացիներն այս տարվա հուլիսին ավելի քան 25 հազար ուղևորություն են կատարել Վրաստան, ինչը վեց անգամ ավելի է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ իրականացվել էր ավելի քան 4 հազար ուղևորություն: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, զբոսաշրջային հոսքը դեռ չի վերականգնվել. յոթ ամսվա ընթացքում Ռուսաստանից Վրաստան ուղևորությունների թիվը կազմել է ընդամենը մոտ 69 հազար, ինչը 63,2%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից: Ռուսաստանը եր
Հայաստանի քաղաքացիները Վրաստան կատարած ուղևորությունների թվով երրորդ տեղում են
10 августа 202110 авг 2021
10
1 мин