Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Ստանիսլավ Զասին ընդունել են ԱԽ-ում

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, հայտնում է ԱԽ-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:
Զրուցակիցները անդրադարձել են նաև ս.թ. սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև կազմակերտությունոմ Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին, հայտնում է ԱԽ-ն։
#ստանիսլավ զաս #անվտանգության խորհուրդ