Էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ հղում անելով Shamshyan.com-ը գրում են, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական երեխա է հանկարծամահ եղել: «Սուրբ Աստվածածին» բժկական կենտրոնը պարզաբանում է տարածել վերոնշյալի վերաբերյալ «Էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ հղում անելով Շամշյանին գրում են, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական երեխա է հանկածամահ եղել։ Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Կոմատոզ վիճակով (3 բալ), կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածքով ընդունվել է կլինիկա, որտեղ վիրահատվել է: Կյանքի ցուցումներով նույն օրը փոքրիկի մոտ կատարվել է դեկոմպրեսիոն տրեպանացիա: Երկու շաբաթ շարունակ փոքրիկը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո գիտակցության չգալով մահացել է: Երեխան ոչ թե 8 ամսական է, այլ 1 տարեկան 8 ամսական»,- ասովւմ է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
#«Սուրբ Աստվածածին» բժկական կենտրոն
Երեխան հանկարծամահ չի եղել․ «Սուրբ Աստվածամայր» բ/կ–ի պարզաբանումը
19 августа 202119 авг 2021
1
~1 мин