SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Կարապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը։ ՀՀ ՊՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի հրամանատար, գնդապետ Արարատ Մինասյանը։
#արշակ կարապետյան #հհ պն
ԶԼՄ․ Պաշտպանության նախարարի հրամանով պաշտոնանկություններ են եղել
19 августа 202119 авг 2021
46
~1 мин