Պայմանավորվածության համաձայն՝ առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ ադրբեջանական կողմը Շուշիի շրջանի Եղցահողի սահմանից հետ են քաշվել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն առաջխաղացում էր ունեցել, և դիրքերում ինժեներական աշխատանքներ էին իրականացվել, այժմ հետ են վերադարձել նախկին դիրքերը։ «Պայմանավորվածություն կար, որ ադրբեջանական կողմը պետք է 3 կմ հետ քաշվեր, ՊԲ-ն՝ հեռացվեր, իսկ անվտանգությունը պահպանի ռուս խաղաղապահները։ Ռուս խաղաղապահների կողմից կատարվում է այցելություն, հերթապահություն են իրականացնելու։ Այս պահին դրությամբ պարեկային ծառայություն են իրականացնում։ Բայց հետագայում մշտական հերթապահություն են իրականացնելու։ Հենակետեր են տեղադրելու այն դիրքում, որտեղ մեր զորքերն են եղել»,- ասաց Եղցահողի գյուղապետը։ Անդրադառնալով պաշտոնական հերքմանը, թե ՊԲ-ն զորքը հետ չի քաշել, Արտակ Հակոբյանն արձագանքեց․ «Ով հերքում է, թող գա, ես տանեմ ցույց տամ։ Եթե պաշտպանության բանակը դուրս է եկել, չի նշանակում, որ անպաշտպան ենք։ Պայմանավորվածո
Սահմանից ադրբեջանցիները հետ են քաշվել, ռուս խաղաղապահները հերթապահություն են իրականացնում. Եղցահողի գյուղապետ
19 августа 202119 авг 2021
32
1 мин