Найти в Дзене
Armenia Today

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է․ պաշտպան

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է վերջինիս պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Հարցին, ի՞նչ են պատրաստվում անել պաշտպաններրը, Մելքոնյանը պատասխանեց․ «Միանշանակ բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան, միայն եթե վերաքննիչ դատարանի համակարգիչներով կմակագրվի բողոքը, եթե ձեռքով՝ կմտածենք»։

Մելքոնյանը հայտնեց, որ դատավորը Մենուա Հովսեփյանին ուղարկել է «Արմավիր» ՔԿՀ»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել էին երեկ։

#Մենուա հովսեփյան #գորիս