ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կլինի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը։ Երևանի պետական համալսարանի դահլիճում այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: «Մի շատ կարևոր բան կա, որ համալսարանն իրապես պետք է կրթական հաստատություն դառնա՝ զերծ քաղաքական, կուսակցական բոլոր շահարկումներից, դրանք պետք է թողնենք անցյալում, նշեց նոր պաշտոնակատարը։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ԵՊՀ-ն ռեկտոր չունի։ Ավելի վաղ մամուլում շրջանառվում էին լուրեր, որ ԵՊՀ ռեկտորի իշխանության ցանկալի թեկնածուն հենց Հովհաննես Հովհաննիսյանն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում