Найти в Дзене
Armenia Today

Ինձ համար ԱԺ-ն դիմակներ պատռելու ամբիոն է․ Իշխան Սաղաթելյան

Ձեր իշխանության հիմքում դրված է պառակտումը, ատելության խոսքի տարածումը։ Ազգային ժողովում եզրափակից ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։ Նա հիշեցրեց ՔՊ-ական պատգամավորներից մեկի հայտարարությունը, որը նշել էր, թե Ազգային ժողովի ամբիոնը սրբատեղի է։ Սաղաթելյանը հակադարձեց, որ իր համար ԱԺ ամբիոնը սրբատեղի չէ։ «Էդ ո՞ր օրվանից է Ազգային ժողովի ամբիոնը սրբատեղի։ Ինձ համար սրբատեղի է Շուշիի «Սուրբ Ղազանչեցոց» եկեղեցին ու Դադիվանքը, որոնք ձեր իշխանության օրոք մնացին թուրքին։ Ինձ համար այս ամբիոնը դիմակներ պատռելու, ՀՀ քաղաքացիներին իրականությունն ասելու ու չստացված հարցերի պատասխանը ստանալու ամբիոն է»,- եզրափակեց Սաղաթելյանը։ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածուն հանդուրժողականության կոչ արեց՝ նշելով, որ պետք է լինել կառուցողական և վերջ տալ ատելության խոսքին։ Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինք և «Պատիվ ունեմ» դաշիքները ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ Իշխան Սաղաթելյան

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում