Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
Փաստաբանը նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը: «Ակնհայտ էր, որ դատարանն ի վիճակի չէ Մխիթար Զաքարյանի գործով անկախ և անաչառ որոշում կայացնել։ Մենք դատավորին հասարակ հարցեր ենք տալիս, բայց պատասխաններ չենք ստացել, օրինակ՝ ինչու է գործն իրեն մակագրվել։ Խնդրեցինք, որ ապացույցներ ներկայացնի, սակայն, դա տեղի չունեցավ։ Դատարանը համարձակություն չունեցավ այդ հարցի պատասխանը տալու։ Ակնհայտ է, որ Մխիթար Զաքարյանը գործով դատարանը համարձակություն չունեցավ օբյեկտիվ որոշում կայացնելու»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու հատկանիշներով։ Զաքարյանը կալանավորվել էր երկու ամսով։
Հիշեցնենք նաև, որ «Հայաստան» դաշինքը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել էր Մխիթար Զաքարյանը թեկնածությունը։
#մխիթար զաքարյան #«Հայաստան» դաշինք #Մեղրիի համայնք
Դատարանը Մխիթար Զաքարյանի գործով օբյեկտիվ որոշում կայացնելու համարձակություն չունեցավ․ փաստաբան
4 августа 20214 авг 2021
3
1 мин
1