Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Թուրքերը լցվելու են, Սյունիքի հատվածը ենթարկվելու է տնտեսական ճնշման. Սեյրան Օհանյան

Այսօրվա իշխանությունները որդեգրել են հետնահանջի քաղաքականություն։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո մեր իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման և պարտադրանքի ներքո են գտնվում։ Սեյրան Օհանյանը չի կիսում իշխանության տեսակետը, թե ապաշրջափակումն օգուտ է լինելու Հայաստանին և՛ տնտեսական, և՛ այլ առումներով։ «Պետք է հասկանանք, որ խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ այլ նպատակ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների։ Եթե նույնիսկ լինի իրական սահմանազատում, դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ քարի, մահակի և այլ խոշոր սադրանքների, միգուցե նաև լայնածավալ պատերազմական գործողությունների հավանականությունն իջնում է»,- նշեց նա։
Ըստ Սեյրան Օհանյանի՝ Հայաստանը դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու համար բավարար և անհրաժեշտ պայմաններ՝ իրավական հիմքեր, քարտեզներ չունի, այդ իսկ պատճառով չպետք է արագ տեմպերով մտնի այդ գործընթացի մեջ, իսկ ստեղծված իրավիճ

Այսօրվա իշխանությունները որդեգրել են հետնահանջի քաղաքականություն։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո մեր իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման և պարտադրանքի ներքո են գտնվում։ Սեյրան Օհանյանը չի կիսում իշխանության տեսակետը, թե ապաշրջափակումն օգուտ է լինելու Հայաստանին և՛ տնտեսական, և՛ այլ առումներով։ «Պետք է հասկանանք, որ խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ այլ նպատակ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների։ Եթե նույնիսկ լինի իրական սահմանազատում, դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ քարի, մահակի և այլ խոշոր սադրանքների, միգուցե նաև լայնածավալ պատերազմական գործողությունների հավանականությունն իջնում է»,- նշեց նա։

Ըստ Սեյրան Օհանյանի՝ Հայաստանը դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու համար բավարար և անհրաժեշտ պայմաններ՝ իրավական հիմքեր, քարտեզներ չունի, այդ իսկ պատճառով չպետք է արագ տեմպերով մտնի այդ գործընթացի մեջ, իսկ ստեղծված իրավիճակում առաջնային խնդիր պետք է դարձնի սահմանների ամրապնդումը։

#սեյրան օհանյան