Найти тему
Armenia Today

Ալեն Սիմոնյանն՝ ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՔՊ թեկնածու Ալեն Սիմոնյանը ստացել է 71 ձայն:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը նախորդ գումարման հանձնաժոցղով ԱԺ փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում։ Հիշեցնենք նաև, որ «Հայաստան» դաշինքն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, ով այժմ կալանավորված է։

«Պատիվ ունեմ» դաշինքն էլ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, ով ևս կալանավորված է։ Ընդդիմությունը պահանջում էր, որ կալնավորված թեկնածուները ներկա լինեն ԱԺ-ում, սակայն, նրանց պահանջը մերժվեց։ Հավելենք, որ ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։

#ալեն սիմոնյան #ազգային ժողով #քաղաքացիական պայմանագիր