ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Հուսով եմ, որ Ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը: Իմ կողմից պատրաստ եմ շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն: Հարգանքով ՝ Վլադիմիր Պուտին»,-նշվում է ուղերձում, որը տարածել է kremlin.ru-ն։
#նիկոլ փաշինյան #վլադիմիր պուտին