Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս տեղեկությունը հաստատել է Իշխան Սաղաթելյանը։ Նա վերահաստատեց իր պահանջը՝ ազատ արձակել իրենց խմբակցության կալանավորված երկու անդամներին։
«Սա քաղաքական պրոցես է, հնարավոր լինի մասնակցելու ենք նիստերին, հնարավոր լինի բոյկոտելու ենք` փորձելով մեր օրակարգերն առաջ տանել»,- նշեց նա։
«Մեր օրակարգում որևէ բան չի փոխվել, ինչ ասել եմ ես փողոցում անցնող 8 ամսվա ընթացքում պատրաստ եմ յուրաքանչյուր րոպե կրկնել ամբիոնից։ Մեր օրակարգը նույնն է, քանի որ երկրի առաջ ծառացած խնդիրները նույնն են, և երկրում ստեղծված համակարգային ճգմնաժամը հաղթահարված չէ։ Հետևաբար, մեր պայքարը շարունակվում է»,- հավելեց Սաղաթելյանը։
#Իշխան սաղաթելյան #ազգային ժողով
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է
2 августа 20212 авг 2021
5
~1 мин