Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Շինարարի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է․ «Շինարարի օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն ու երախտագիտությունն եմ հղում մեր երկրի բոլոր շինարարներին՝ այս դժվարին, բայց պատվաբեր աշխատանքի համար: Հայ շինարարի վարպետությունը, արարելու ուրույն միտքն ու ոճը պատմության ընթացքում կերտել են զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կամուրջներ, ճանապարհներ, կենսական նշանակության կառույցներ, համալիրներ ու շեներ, որոնց թվում՝ մեր ինքնությունը վկայող և աշխարհում մեր ազգայինը ճանաչելի դարձնող բացառիկ գլուխգործոցներ և ճարտարապետական հորինվածքներ: Այսօր էլ շինարարությունը երկրի տնտեսության զարգացումն ապահովող առաջատար ճյուղերից մեկն է, որի համար կարևորում և բարձր ենք գնահատում շինարարի ստեղծագործ միտքն ու քրտնաջան աշխատանքը: Նկատի ունենալով, որ Կառավարության կողմից նախաձեռնած ճանապարհաշինության, դպրոցաշինության, ջրամբարաշինության և այլ օբյեկտների շինարարական ծավալներն առաջիկայում աննախադեպ ընդլայնվելու են՝ վստահ եմ, որ Ձեր ամենօրյա աշխատանքի և նվիրումի շնորհիվ այդ աշխատանքներն իրականացվելու են անհրաժեշտ ժամկետներում, լավագույն որակներով և ապահովելու են բարձր հուսալիություն: Հուսով եմ նաև, որ առաջիկայում կունենանք շինարարական մշակույթի, կրթական և գիտատեխնիկական զգալի առաջընթաց, նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու կիրառության ընդլայնում: Կրկին շնորհավորելով բոլոր շինարարներին՝ մաղթում եմ անկոտրում կամք, բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մեր Հայրենիքի շենացման, կենսագործունեության համար առողջ, անվտանգ, մատչելի և հարմարավետ քաղաքաշինական միջավայրի կայացման»։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Շինարարական ծավալներն առաջիկայում աննախադեպ ընդլայնվելու են․ Սուրեն Պապիկյան
8 августа 20218 авг 2021
10
1 мин